Դուբայում կտեղադրվի աշխարհի ամենամեծ Սատանայի անիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 7:00

Դուբայում պատրաստվում են կառուցել աշխարհի ամենամեծ Սատանայի անիվը, որը 76 մետրով բարձր կլինի Լոնդոնի աչքից: Ատրակցիոնը շահագործման կհանձնվի 2015թ-ին:
Ծրագրվում է, որ 210 մետր բարձրություն ունեցող Դուբայի աչք անվանմբ անիվը տարեկան կունենա երեք միլիոն այցելու:
Ատրակցիոնը կազմում է այսօր հաստատված մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգ բյուջեով «Կապույտ ջրերով կղզի» զվարճալիքների ծրագրի մի մասը:
Արհեստական կղզին կկառուցվի երկու տարվա ընթացքում, իսկ ամբողջական ծրագիրը կավարտվի 2016թ-ին:
Meraas Holding-ի ծրագրավորողների բաժնի նախագահը The National-ին հայտնում է, որ այս զվարճությունների ծրագիրը Էմիրաթներին համաշխարհային զվարճալիքների և մանրածախ առևտրի ոլորտում առաջատար դիրքերում կպահի:
Այս ծրագրի իրականացման առաջին փուլում կկառուցվի կղզին, այնուհետև Դուբայի աչքը, ինչպես նաև զվարճությունների և մանրածախ առևտրի գոտիները: 2016թ-ին այս ամենին կավելանան նաև ցածրահարկ բնակելի շենքեր:
Դուբայի աչքը կկանգնեցվի այս տարի հունիսին:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply