300 միլիոն տարի երկրի վրա գոյատևած սողունների հինգ տեսակից մեկը գտնվում է անհետացման եզրին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 16, 2013 0:23
Այսօր փորձագետները հայտնել են, որ սողունների հինգ տեսակից մեկը ներկայումս կանգնած է անհետացման եզրին
Սողունների տարբեր տեսակների շրջանում ՝ ներառյալ կոկորդիլոսները, մողեսները, օձերը և կրիաները, իրականացված համաշխարհային հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց 19%-ը հազիվ են գոյատևում:
Conservation Biology-ի թերթում հրապարակված հոդվածի համաձայն՝ հազիվ գոյատևող տեսակների 12%-ը ամբողջովին անհետացման եզրին է, 41%-ի գոյությունը վտանգված է, իսկ 47%-ը հազվագյուտ դառնալու ճանապարհին են:
Լոնդոնի կենսաբանական ասոցիացիայի և Բնության պահպանության միջազգային միության տվյալներով՝ սողունների անհետացման հիմնական պատճառը մարդու գործունեության հետևանքով առաջացած բնական միջավայրի փոփոխությունն է: Մարդու գործունեություն ասելով պետք է հասկանալ գյուղատնտեսությամբ զբաղվելը, անտառների հատումը և այլն: Ամեն դեպքում ուրբանիզացին ևս վտանգում է սողունների գոյությունը:
Քաղցրահամ ջրերում, արևադարձային անտառներում և օվկիանոսային կղզիներում բնակվող սողունների մեծագույն մասը անհետացման վտանգի տակ են: Միայն քաղցրահամ ջրերում բնակվող սողունների 30%-ը համարվում է անհետացող:
Ըստ հետազոտության արդյունքների՝ ջրային կրիաների կեսը, ինչպես նաև Հայիթիի մողեսների ինը տեսակից վեցը անհետացման եզրին են:
Հետազոտությունը իրականացվել է 200 փորձագետների կողմից, որոնք իրենց ուսումնասիրությունների համար ամբողջ աշխարհում ուշադիր կերպով ընտրել են սողունների 1,500 տեսակ:
Ընդհանուր առմամբ աշխարհում հայտնի են սողունների 9,000 տեսակ, որոնք առաջին անգամ Երկրի վրա հայտնվել են 300 միլիոն տարի առաջ: Ըստ գիտնականների՝ սողունները կենսական նշանակություն ունեն էկոհամակարգում՝ և´ որպես գիշատիչ, և´ որպես սնունդ:






Facebook
Tweet This
Email This Post
