Իզմիրում ցուցադրությանը Աթաթուրքի անունը կրծքին դաջած մոդել է մասնակցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 16, 2013 0:16

Իզմիրում կազմակերպված հարսանեկան զգեստների, փեսաների կոստյումների ցուցադրությանը գնորդների մեծամասնությունը արաբական երկրներից՝ Լիբանանից, Սաուդյան Արաբիայից, Իրանից և Դուբայից են եղել: Ցուցադրության ժամանակ կարելի էր տեսնել բազմաթիվ ֆիրմաների արտադրության զգեստներ, որոնք պատրաստված են եղել արևելյան երկրների ավանույթներին համապատասխան՝ ամբողջությամբ փակ, հիջաբի հավելմամբ: Երեկոյի ընթացքում բացի բեմով քայլող մոդելներից, զգեստները հագած մանեկենուհիներ են եղել, որոնք շրջել են ցուցադրության սրահում:
Թուրքական «Haberler»–ը գրում է, որ Դուբայից եկած գնորդների համար դիզայներների կողմից հատուկ զգեստով հարթակ դուրս եկած մանեկենուհու կրծքավանդակի աջ մասում «Աթաթուրք» անունն է դաջված եղել: Այն գրավել է հանդիսատեսի ուշադրությունը և քննարկման առարկա դարձել:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply