Իր սիրելին սպանած հարավֆրիկացի մարզիկ Օսկար Պիստորիուսը դատարանում արտասվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 23:40

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ ընկերուհու սպանության համար ձերբակալվել էր հարավաֆրիկացի 26-ամյա վազորդ Օսկար Պիստորիուսը, ով առաջին անգամ օլիմպիական խաղերին է մասնակցել պրոթեզավորված ոտքերով:    «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ այսօր հայտնի մարզիկը դատարանի առաջ է կանգնել, որը նրան մեղադրել է կանխամտածված սպանություն իրականացնելու մեջ: Օսկարը չի կարողացել զսպել արցունքները և դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 19-ը: Մինչ այդ նա կմնա ոստիկանական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ Պրետորիայում գտնվող մարզիկի տնից երեկ առավոտյան ժամը 04:00-ի շրջանում կրակոցի ձայներ էին լսվել: Դեպքի վայր հասած ոստիկանները Օսկարի սիրելիին գլխին և ձեռքին ստացած կրակոցներից մահացած էին գտել, ինչպես նաև 9 մմ տրամագծով հրացան հայտնաբերել:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply