Գազայում տեղի ունեցած երեխաների հուղարկավորության լուսանկարը արժանանում է պարգևի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 18:31

Գազայում Իսրայելի կողմից կատարված օդային  հարձակման հետևանքով զոհված երկու երեխաների հուղարկավորման ժամանակ արված  շվեդ լուսանկարիչի լուսանկարը արժանացել է  «Համաշխարհային մամուլի լուսանկար 2013» պարգևին:

Նկարը օգտագործվել էր Dagens Nyheter օրաթերթի համար: Նրանում պատկերված է երկու տարեկան Սուհաիբ Հիջազզի ու նրա երեքամյա եղբայր Մուհամեդի հուղարկավորությունը 2012թ նոյեմբերի 20-ին:

«Նկարի հզորությունը բխում է անմեղ երեխաներին, ինչպես նաև մեծահասակների զայրույթը և վիշտը ներկայացնելու մեջ: Դա մի նկար է, որ երբեք չես մոռանա», – ասաց Պերույից ժյուրիի անդամ Մայու Մոհանան:

Երեխաների հայրը նույնպես զոհվել է հարձակման արդյունքում, մայրը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply