Ընկերուհուն սպանած պարաօլիմպիկ չեմպիոնը դատարանի մեղադրանքները լսելուն պես սկսել է հեկեկալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 18:27Հարավաֆրիկացի պարաօլիմպիկ չեմպիոն Օսկար Պիստորիուսը, լսելով դատարանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքները, սկսեց հեկեկալ:
26-ամյա մարզիկը, ով մեղադրվում է Պրետորիայում իր տանը ընկերուհու սպանության մեջ, դատարանում գլխիկոր կանգնած էր դատավոր Դեզմոն Նաիրի առջև և սպանության մեղադրանքները լսելուն պես փակեց իր դեմքը և սկսեց հեկեկալ:
Ըստ վարկածներից մեկի՝ Պիստորիուսի 30-ամյա մոդել ընկերուհու՝ Ռեևա Ստեենկամպի սպանությունը կանխամտածված էր:
Այս իրադարձությունը ցնցել է ամբողջ երկիրը:
Չնայած Պիստորիուսի երկու ոտքերը անդամահատված են, նա ամրակազմ մարմին ունեցող սպորտսմենների հետ մրցելիս հաղթանակ է տանում:
Նախնական տվյալներով՝ Պիստորիուսը շփոթել է Ստեենկամպին գողի հետ, սակայն հարևաններն ասել են, որ կրակոցից առաջ զույգերը միմյանց վրա բղավել են:
40 րոպեանոց դատական նիստի ժամանակ նա ոչինչ չի արտաբերել:
Նիստը տեղափոխվել է փետրվարի 19-ին:






Facebook
Tweet This
Email This Post
