«Բոլոր հայերը չեն մահացել, այդ պատճառով էլ ցեղասպանություն չենք կարող ասել»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 17:53
Հունվարի 17-ին Անգլիայում հրատարակված «The battle for Syria, 1918-1920» գրքում, որը ուսումնասիրում է Սիրիայի հիմնադրման ժամանակ ընթացող պայքարը, խոսվում է այն մասին, որ 1915 թվականին ցեղասպանություն չի եղել:
Ինչպես հաղորդում է «Ակօսը»՝ գրքի գլուխներից մեկում հիշատակումներ կան Հայոց ցեղասպանության մասին. «Իրականացվածը մի ցեղասպանություն չէ, քանի որ շատ թվով հայեր կենդանի են մնասցել»,-գրված է գրքում: Հեղինակ Ջոն Դ. Գրեյնջերը, հիմնվելով «քանի դեռ մի հանրություն ամբողջությամբ չի վերացել, իրականացվածը չի կարելի որակել որպես ցեղասպանություն» սկզբունքի վրա, նշում է, որ Օսմանյան պետության վերջին շրջանում իրականացված գործողությունները չեն մտնում ցեղասպանություն կատեգորիայի մեջ:
Անգլիայում գրքի հրատարակման հետ մեկտեղ քննարկում սկսվեցին: Ռազմական պատմության քննադատ Նելի Ֆոլկները նշելով, որ գրքում ամենաապշեցուցիչը «1915 թվականը չի կարելի ցեղասպանություն համարել» գլուխն է, պատմել է, որ այդ տողերը կարդալիս մեծ զարմանք է ապրել: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1,5 միլիոնի չափ հայեր են սպանվել և ցեղասպանության եղելության ժխտումը, դրա ճանաչումը որպես պատմական իրականության խախտում համարժեք է Հոլոքոսթի ժխտմանը»,-նշել է Ֆոլկները:






Facebook
Tweet This
Email This Post
