Հնագետները հայտնաբերել են հին մետաղադրամներ` սեքսուալ դիրքերի պատկերներով (լուսանկար)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 17:56
Հնագետները Նեապոլում Պոմպեյի ժամանակների 25 կգ դրամ է հայտնաբերել, որոնց վրա տարբեր սեքսուալ դիրքեր են պատկերված:
Գտածոն գնահատվում է մի քանի մլն դոլար: Արտաքուստ դրանք նման են սպինատրայի, որը շրջանառվում էր Հին Հռոմում: Դրամի մի կողմից էրոտիկ պատկերներ են, իսկ մյուսից` 1-20 թվեր: Ինչպես նշում են պատմաբանները, դրանք կիրառվել են մարմնավաճառներին վճարելու համար:
Պատմաբանները կարծում են, որ դրանք ստեղծվել են տեղի լեզվին անծանոթ օտարականների ու նաև մարմնավաճառ ստրկուհիների համար, որոնց գերել են այլ երկրներից: Պատկերները խորհրդանշում են այն ծառայությունները, որոնցից պատվիրատուն կցանկանար օգտվել:






Facebook
Tweet This
Email This Post
