Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2013 17:50

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 15-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Ողջունելով նրանց՝ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների կառուցվածքը, դրանց գործունեության ոլորտները, օրինագծերի մշակման փուլերն ու խորհրդարանական այլ միջոցառումները: Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում անցկացված պրակտիկան կավելացնի ուսանողների գիտելիքներն ու հմտությունները:

Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն առանձնահատուկ տեղ է հատկացնում խորհրդարանական դիվանագիտությանն ու միջազգային կազմակերպություններում հայկական պատվիրակությունների աշխատանքին, պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ կապերի զարգացմանն ու սերտացմանը:

Լինելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Կորյուն Նահապետյանն ուսանողներին ներկայացրեց այդ կառույցի գործառույթները, նպատակը, կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները:

Հանձնաժողովի նախագահը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին, ինչպես նաեւ առաջարկեց մասնակցել խորհրդարանում կազմակերպվող խորհրդարանական լսումներին ու աշխատանքային քննարկումներին:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply