Ամփոփվեցին «Եվրանեսթի» ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2013 17:35

Արեւելյան գործընկերության «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց փետրվարի 11-13-ը Քիշինեւում կայացած «Եվրանեսթի» ԽՎ-ի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի արդյունքները:

Քննարկվել է «Արեւելյան գործընկեր երկրների տնտեսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրությանը» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ Մհեր Շահգելդյանը ներկայացրել է առաջարկներ: Նա տեղեկացրեց, որ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում. այն վերջնականապես կներկայացվի լիագումար նիստի ընթացքում:

Ըստ հայկական պատվիրակության անդամի՝ քննարկումների ժամանակ բարձր են գնահատվել Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության եւ Եվրոպական հաձնաժողովի բանակցությունների գործընթացում Հայաստանի արձանագրած առաջընթացը եւ հաջողությունները: Նշվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել նաեւ գործարար ոլորտում:

Հայկական պատվիրակության կողմից առաջարկ է եղել, որ հաջորդ զեկույցը վերաբերի քաղավիացիայի հիմնախնդիրներին: Քննարկումների ընթացքում որոշվել է, որ այն վերաբերի ընդհանրապես կոմունիակացիաներին եւ տրանսպորտին: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալու որպես համազեկուցող: Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Բացի ընդհանուր նիստից, տեղի են ունեցել նաեւ այլ քննարկումներ տարբեր երկրների գործընկերների հետ, անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին:

Մհեր Շահգելդյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

 

 

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply