Տղամարդը դստեր մահից հետո սկսել է արյուն խմել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 17:12
Թուրք բժիշկներն իսկական վամպիրիզմի դեպք են արձանագրել. 23-ամյա բնակիչը մի քանի նյարդային ցնցումից հետո արյան հանդեպ հակում է զգացել: Այդ ցնցումներից մեկն էլ նրա դստեր մահն էր:
Տղամարդը(անունը չի հայտնվում) սրիչի օգնությամբ ինքն իրեն վնասում էր պարբերաբար, ապա արյունը լցնում բաժակի մեջ ու խմում:
Սկզբում նա նման “ըմպելիքի” պահանջ էր զգում շաբաթական մի քանի անգամ, սակայն շուտով այդ հակումը վերածվեց ուժեղ կախվածության:
Արյան պահանջը բավարարելու համար երիտասարդը դիմեց այլ աղբյուրների: Նա ոչ միայն արյան բանկերից էր պարբերաբար գողություն անում, որտեղ աշխատում էր հայրը, այլև քանիցս դանակով հարձակվել է մարդկանց վրա` փորձելով անհրաժեշտ չափաբաժինը ստանալ:
Օրենքի պահապանները մի քանի անգամ նրան ձերբակալել են, սակայն հոգեբանական փորձաքննությամբ պարզվել է, որ նա լուրջ հիվանդ է:
Բժիշկները հաստատում են.սա ժամանակակից բժշկության մեջ իսկական վամպիրիզմի առաջին օրինակն է: Նրանք արդեն սկսել են տղամարդու բուժումը և ասում են, որ հասել են նկատելի արդյունքների, սակայն հիվանդության ռեմիսիայի հավանականությունը, այնուամենայնիվ կա:






Facebook
Tweet This
Email This Post
