Բուլղարիան վռնդել է ՀԱՄԱՍ-ի խորհրդարանականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 16:50

Բուլղարիայի իշխանությունները փետրվարի15-ին երկրից վռնդել են  ՀԱՄԱՍ-ի 3 պատգամավորներին: Դրա մասին  արևմտյան լրատվական գործակալություններին հայտնել են Բուլղարիայի մայրաքաղաքից:

Բուլղարիայի ուժային կառույցների ներկայացուցիչների խումբը արգելափակել է Սոֆիայի այն շենքը, որտեղ գտնվում էին այդ 3 պատգամավորները: Բոլորն էլ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ են, որոնք օրինական կերպով են Բուլղարիա եկել` իրական փաստաթղթերով (չի հայտնվում, թե որ պետությունն է նրանց անձնագրեր տվել):Ինչպես նշում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Ահմեդ Յուսեֆը, միջազգային հանրությունը շատ շուտով ՀԱՄԱՍ-ը կհանի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Մասնավորապես, նման քայլ ըստ Յուսեֆի,  առաջիկայում կանի, ԵՄ-ն:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply