Կունցևոյում դպրոցականների ավազակախումբ է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 15:57

Կունցևոյում ձերբակալվել է դեռահասների ավազակախումբ, որը երկու ամիս ծեծել ու թալանել է մոսկվացիներին:

Ավազակապետը 9-րդ դասարանի աշակերտուհի է: Նա իր տարիքը մեծացրել է, սոցցանցերի միջոցով  հորինված անունով ծանոթացել տղամարդկանց հետ, սակայն խոստացված հանդիպման փոխարեն, տղամարդու վրա են հարձակվել  դեռահասակ ավազակները:

Նախնական վարկածի համաձայն, աղջիկը հանդիպում էր նշանակում  մետրոյի “Կունցևսկայա “ կայարանի մոտ, ընդ որում, նշում, որ այդ օրն իր ծննդյան օրն է:

Հանցակից ընկերները զոհին սպասում էին թփերի մոտ: Երբ տղամարդը հայտնվում էր, ավագդասարանցիների աղազակախումբը հարձակվում էր նրա վրա, գողանում փողն ու թանկարժեք իրերը և թաքնվում անհայտ ուղղություններով:

“Չարագործները փորձում էին հանցանքի վայրից թաքնվել, սակայն ձերբակալվել են  ոստիկանությա աշխատակիցների կողմից”: Ներկայում բոլորին մեղադրանք է ներկայացվել ու խափանման միջոց առաջարկվել”, ասել է  Մոսկվայի  հետաքննչական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Ստուկալովը:

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply