Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը վստահ է, որ կհաղթի Վանես Մարտիրոսյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2013 15:36

Արգենտինացի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքմարտիկ Խավիեր Ֆրանսիսկո Մասիելը (24-2-0, 17 նոկաուտ), ում առաջիկա մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն է, հայտնել է, որ վստահ է իր հաղթանակին:

Մրցակիցները ռինգ դուրս կգան ապրիլի 6-ին Չինաստանի Մակաո քաղաքի մարզապալատում: «Դիտել եմ Մարտիրոսյանի մասնակցությամբ մի քանի հանդիպման տեսագրությունները: Նա շարունակ գրհում է: Հնարավոր է, որ ես ավելի ամրակազմ եմ, բայց նա ինձանից արագաշարժ է: Այդ է պատճառը, որ պետք է աշխատեմ արագաշարժ լինել, որպեսզի հաղթեմ: Դեռ պետք է բարելավեմ մարզավիճակս, բայց համոզված եմ, որ կհաղթեմ»,- ասել է նա:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply