Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2013 15:44

2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:

Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:

Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:

Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը:

Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply