Ձյուդոյի պատանիների վարկանիշային մրցաշարը նվիրված է Հայաստանում մարզաձևի հիմնադրման 40-ամյակին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2013 15:18

Ձյուդոյի պատանիների /1996-98թթ/ վարկանիշային մրցաշարը, որը տեղի է ունենալու փետրվարի 16-ին Երևանի  «Միկա» մարզական ակումբի մարզադահլիճում, նվիրված է Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին:

Մրցաշարը, որին մասնակցելու են մոտ 200 պատանի ձյուդոիստներ, լավ ստուգատես կարող է հանդիսանալ Նիդերլանդներում հուլիսի 13-ից 20-ը կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնից առաջ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմի ձևավորման համար:

Մեր պատանի ձյուդոիստները մինչև օլիմպիական փառատոնը, կմասնակցեն նաև մարտի 15-ից 17-ը Անթալիա քաղաքում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply