Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2013 15:14

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 9 մարզիկներից բաղկացած հավաքական թիմը Թեհրանում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մեր մարզիկները Թեհրան են մեկնելու փետրվարի 16-ին, որտեղ մինչև փետրվարի 21-ը տեղի է ունենալու նշված առաջնությունը:

Հայ ըմբիշները ներկայացված են լինելու 7 քաշային կարգերում՝ 55կգ քաշային կարգում հանդես կգա Հարություն Հովհաննիսյանը, 60կգ քաշային կարգում՝ Ալեքսան Միքայելյանը և Նարեկ Խաչատրյանը, 66կգ քաշային կարգում՝ Տիգրան Թորոսյանը, 74 կգ քաշային կարգում՝ Ռաֆիկ Մանուկյանը և Վարշամ Բորանյանը, 84 քաշային կարգում՝ Հրաչ Հովհաննիսյանը, 96կգ քաշային կարգում՝ Սարգիս Տոնոյանը և 120կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ հնարավոր է հայտագրել երկու մարզիկ, այդ իսկ պատճառով 60կգ և 74 կգ քաշային կարգերում հանդես են գալու Հայաստանի երկուական ներկայացուցիչներ:

Աշխարհի գավաթի խաղարկությունը թիմային առաջնություն է: Այս անգամ դրան մասնակցում են 10 երկրների՝  Հայաստանի, Ռուսաստանի, Կորեայի, Թուրքիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հունգարիայի, Բուլղարիայի և Իրանի հավաքական թիմեր: Հայաստանի հավաքականի հետ Թեհրան մեկնեն նաև թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալաքյանը, մարզիչներ Էդուրադ Սահակյանը և Սամվել Գևորգյանը:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply