ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արժանացել է հայկական սփյուռքի քննադատությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 15:13

ԱՄՆ-ի նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին, ով սենատոր եղած ժամանակ աչքի էր ընկնում Հայոց ցեղասպանության ճանաչման  գաղափարի պաշտպանությամբ, նոր պաշտոնում փոխել է իր դիրքորոշումը: Ինչպես գրում է թուրքական «Samanyolu Haber» կայքը,  Քերին «փափկացրել է իր դիրքորոշումը»: Նման փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, ուստի զարմանալի չէ, որ հայկական սփյուռքը անհանգստացած և զայրացած է:

Հայկական լոբիի հետ մտերիմ սենատորներ Բարբարա Բոքսերի և Ռոբեր Մենենդեսի խոսքերով՝ Սենատում պետքարտուղարի թեկնածության վավերցուման համար անցկացված հարցումից առաջ Քերիին 1915 թվականի դեպքերի առնչությամբ հարցեր էին ուղղվել: Քերին հարցին  այսպես էր պատասխանել. «ԱՄՆ-ը պետք ընդունի, որ  Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 միլիոն հայեր մահացել են տեղահանման կամ կոտորածների արդյունքում: Նախագահը ամեն ապրիլի 24-ին պետք է հիշատակի զոհերին: ԱՄՆ-ը Թուրքիային քաջալերելու է Հայաստանի հետ աշխատել նորմալացված արձանագրությունների, սահմանների բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատման հարցերում»:

ԱՄՆ-ում հայկական լոբիստական ամենաազդեցիկ կազմակերպության` ANCA-ի  կառավարման խորհրդի անդամ Սեթո Բոյաջյանը նշել է, որ Ջոն Քերին, ինչպես և Բարաք Օմանա, Հիլարի Քլինթոնը և Ջո Բայդենը սենատոր եղած ժամանակ խոստանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ փոխել է իր դիրքորոշումը: Բոյաջյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը, Թուրքիային դիտելով որպես կարևոր դաշնակից, մոռանում է Հայկական հարցի մասին, որպեսզի ռիսկի տակ չդնի Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply