Յուրա Մովսիսյանը նոր վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 14:32
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը Մոսկվայի «Սպարտակի» կազմում Իսպանիայում ուսումնամարզական հավաքի է մասնակցում, մարզման ժամանակ նոր վնասվածք է ստացել: Այն խանգարել է հայ ֆուտբոլիստին իր թիմակիցների հետ անցկացնելու հաջորդ պարապմունքը: 25-ամյա ֆուտբոլիստը չի կարող առայժմ մարզվել: Նա նաև բաց կթողնի «Սպարտակի» առաջիկա ստուգողական խաղերը։
Հիշեցնենք, որ Յուրան դեռ լիովին չէր ապաքինել ոտքի նախորդ վնասվածքը:






Facebook
Tweet This
Email This Post
