“ Հաղթելու է արդարությունը “

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2013 13:45

ՀՀ  նախագահի թեկնածու, “Ժառանգություն’’ կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ամփոփելով 25  օր տևած քարոզարշավը կարևորեց հանրության  գիտակցության փոփոխության հնարավորությունը, որ  ի վերջո հաստատվեց հայ  մարդու իրավունքը: Ր .Հովհաննիսյանը նշեց, որ  տեսագրություններն արձանագրել են  բազմաթիվ    խախտումներ,  խախտվել է օրենսգիրքը, թեև իր  խոսքով՝ ’’ի  վերջո  պետք է ունենանք դե  յուրե իշխանություն’’: Ր  Հովհաննիսյանը խոսեց  նաև “լավ բաների մասին’’:

-Ի  տարբերություն  նախորդ  ընտրությունների,  թեկնածուները  կապ ունեն  լրատվամիջոցների  հետ, որոնք  երբեմն  էլ ականատես են շտկվող խախտումների, թեև դրանք  կատարվում են  մեր ահազանգից  հետո: Խախտումներ են  գրանցվել որոշ  մարզերում: Օրինակ Վանաձոր քաղաքում Հանրապետականի  գրասենյակը գտնվում էր  քաղաքապետարանում, որտեղ գտնվում էին մարզպետն ու  գյուղապետերը,- ասաց Ր.Հովհաննիսյանը:

Թեկնածուի փոխանցմամբ այս օրերին  մայրաքաղաքում ականատես է եղել  ընտրակաշառքի  բաժանման  մի քանի դեպքերի, թեև դա  չի նշանակում, թե արդարությունը  չի  հաղթելու: Ինչ  վերաբերում է  իր հիմնական մրցակից թեկնածու  Սերժ Սարգսյանին, ապա Ր.Հովհաննիսյանի խոսքով, “նա շահեկանորեն տարբերվում է շատ ու  շատ թեկնածուներից, քանի որ  ունի սովորելու ունակություն ու  հնարավորություն: Սակայն  նա  պետք է հետ  կանչի  իր ադմինիստրատիվ ռեսուրսը և ազատ թողնի  շարքային  քաղաքացուն: Ընտրությունները  պետք է անցկացվեն ազատ  մթնոլորտում, նա ունի այդ  ուժը, նա  կարող է մեկտեղել  խոսքն ու  գործը “:

Վաղն “Արմենիա  Մարիոթ’’ հյուրանոցում տեղի կունենա Ր.Հովհաննիսյանի ավարտական  հանրահավաքը, իսկ փետրվարի 19-ին՝ Ազատության  հրապարակում կկայանա  հավաք :

 

 

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply