Րաֆֆի Հովհաննիսյան. “Ոչ ես, որ հայրս մասոնների հետ կապ չունենք ”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2013 13:42

Օրեր առաջ ՀՀ  նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Ր.Հովհաննիսյանին  մեղադրեց Պ.Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձի կազմակերպման մեջ, սակայն Ր.Հովհաննիսյանը հերքեց այն ասելով, թե յուրաքանչյուրն իր տեսակետն ունի, սակայն իր սուտ  վկայության  համար Վ.Սեդրակյանը  պետք է պատասխան  տա  օրենքի առաջ:

Լրագրողի այն  հարցին, թե ինչպես է  ծանոթացել Վ.Սեդրակյանի  հետ,  Ր.Հովհաննիսյանն ասաց, որ  վերջինս  եղել է իր  կուսակցության  անդամ Անահիտ Բախշյանի աշակերտը, և դեռ այն  օրերին ցանկանում էր  Ր.Հովհաննիսյանին համոզել էպոսի  քաղաքական  և  տնեսական  նշանակության “դրույթների “հավաստիությունը: ”Ես  հիմնավոր  քննադատությունը  ընդունում եմ,  իսկ  իր   սուտ  վկայության  համար  նա  պետք է  պատախան  տա օրենքի  առաջ, ես  և  հայրս  երբևէ  չենք  եղել  մասոնական ակումբի անդամ: Ես  պատրաստ եմ  պատասխան տալ դատախազությանը, բայց  նա նույնպես  պետք է  պատասխան  տա“: Ր.Հովհաննիսյանը  հավելեց, որ առայժմ դատախազություն  չի դիմել:

Այսօր Ր.Հովհաննիսյանը դարձյալ կքայլի Երևանի փողոցներով, կհանդիպի ու  կզրուցի քաղաքացիների  հետ, ու  նրանց  մի վերջին անգամ կհորդորի փետրվարի 18-ին քվեարկել ազատ ու բարեկեցիկ Հայաստանի  համար:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply