«Թեժ գիծ» զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ոտնահարվել են իրենց իրավունքները. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 13:17

Փետրվարի 14-ին, ժամը 16:20-ին, ՀՀ ոստիկանության հերթապահ մասից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ բջջային հեռախոսահամարից «Թեժ գիծ» է զանգահարել Կամո Ա.-ն և հայտնել, որ իրենց տուն են եկել երեք քաղաքացիներ և հարցրել` քանի հոգի են տանը գրանցված, ընտրության գնալու են, թե` ոչ, ինչով ոտնահարել են իրենց իրավունքները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 1471 անգամ: