Դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 15, 2013 11:58

Փետրվարի 14-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Բերդ-Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի 1-ին կմ-ին դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսի մեջ և կողաշրջվել:
Պատահարի  հետևանքով  ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:


Դիտվել է 1234 անգամ:

Leave a Reply