NASA- ն 2012 DA14 աստերոիդի երկրին մոտենալու ժամանակ ռեպորտաժ կվարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 11:49

NASA- ն   հայտարարել է, որ մտադիր է ուղիղ եթերում ռեպորտաժ վարել 2012 DA14 աստղակերպի մոտեցման ընթացքում:

Այօր երեկոյան 45 մ տրամագծով տիեզերական մարմինը կանցնի Երկրագնդից ռեկորդային մոտ տարածությունով` 27,7 հազար կմ:

Տիեզերական գործակալությունում պլանավորում են ռեալ ռեժիմում ստացած լուսանկար տեղադրել ու այն մեկնաբանել գիտնականների հետ: Փորձագետների հաշվարկով, 2012 DA14 –ը  եթե բախվի երկրին , ապա պայթյունը 1000 անգամ կգերազանցի Հիրոսիմայի վրա գցած ռումբին:

Աստղակերպի մոտեցմանը կհետևեն Ավստրալիայի ու ԱՄՆ-ի գիտնականները: Համացանցում կայանալիք հեռարձակումն արդեն կնքել են “աշխարհի վերջի  փորձ” անունով:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply