Գողություն կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2013 11:47

Փետրվարի 14-ին, ժամը 12.00-ին, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ից   09.00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոարտադրամասի պահեստի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելով և պատուհանը բացելով` պահեստից գողացել են գունավոր մետաղներ պարունակող էլեկտրական շարժիչների փաթույթալարեր` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է 1952 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն:
Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply