“Կառնավալ Տրիումֆ” նավը վերջապես մոտենում է ԱՄՆ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 11:35

“Կառնավալ Տրիումֆ” նավը, որը սարքավորումների բաժանմունքում բռնկված հրդեհի պատճառով կորցրել էր կառավարումը, հասնում է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Մոբիլ նավահանգստային քաղաքին:

Նավի վրա հրդեհը բռնկվել էր 4 օր առաջ: Նավում 1000 ուղևորներ են, որոնք բողոքում են կեղտոտությունից, անտանելի հոտից: Շատ նավախցիկներ այլևս պիտանի չեն բնակության համար, դրա համար էլ ուղևորները միջանցքներում են քնում: Շատերն էլ գերադասում են բաց երկնքի տակ քնել` տոթից ու գարշահոտությունից փրկվելու համար:

 

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply