Ռուսաստանում խոշոր երկնաքարի անկումից մարդիկ են տուժել (տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 11:25
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ Չելյաբինսկում երկնաքարերի անձրև է տեղացել:
Այսօր առավոտյան 09:30-ին Չելյաբինսկի երկնքում պայթյուն է եղել, որից առաջ տիեզերական մոնիթորինգի սարքերը մթնոլորտի ստորին շերտերում ակտիվություն են արձանագրել: Ինչպես հայտնել են ԱԻՆ-ից, տարածաշրջանում երկնաքարային անձրև է տեղացել: Սատկ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա խոշոր երկնաքար է ընկել, որի տրամագիծը մի քանի տասնյակ մետրի է հասնում:
Ականատեսների տեղեկացմամբ, սկզբում պայծառ բռնկում է եղել, ապա պայթյուն, որից մի քանի տներում ապակիներն են դուրս թռել, ապա այրվող կտորներ են թափվել: Բռնկումը ողջ տարածաշրջանում տեսանելի է եղել, այդ թվում` Եկատերինբուրգում ու Տյումենում:
Վերջին տվյալներով, մի քանի մարդ է տուժել փշրված ապակիների պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
