Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն առաջարկում են բռնարարներին դատել իրենց դատարանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 15, 2013 11:14
ԱՄՆ իշխանություններին հյուսիսամերիկյան հնդկացիների առաջնորդից առաջարկություն է ուղարկվել, որով նա խնդրում է հնդկացիների հողի վրա կանանց նկատմամբ կատարած հանցագործության համար ոչ հնդկացիական ծագմամբ մարդկանց դատել իրենց սեփական դատարանում: Ամերիկյան հնդկացիների ազգային կոնգրեսի առաջնորդ Ջեֆերսոն Կիլի խոսքով, յուրաքանչյուր երրորդ հնդկացի կին, ողջ կյանքում առնվազն մեկ անգամ ենթարկվում է բռնության: Կանանց կեսից ավելին ամուսնացած է ոչ հնդկացու հետ, ընդ որում, Ամերիկայի բնիկների իշխանություններն իրավասություն անգամ չունեն դատելու իրենց կանանց սպանության կամ էլ բռնաբարության համար:
Կիլը կոնգրեսին կոչ արեց` հնդկացիական դատարաններին նման գործառույթ թույլ տալ:






Facebook
Tweet This
Email This Post
