Մադամ Տյուսսոյի թանգարանը Սբ Վալենտինի օրը կանանց նվիրել է Ջորջ Քլունիի մոմե արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 11:01

Մոմե տիկնիկների հայտնի թանգարանը, որը գտնվում է Լոնդոնում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին  Սբ Վալենտինի տոնի կապակցությամբ ներկայացրել է անսովոր նվեր:

Բոլոր սիրահարների տոնին` փետրվարի 14-ին թանգարանի մուտքի առջև, փողոցում հայտնվել ` մանուշակագույն բազմոց, որի վրա “բազմել “ է հոլիվուդյան դերասանը` վարդը ձեռքին: Ու ցանկացած  աղջիկ հանգիստ կարող էր նրա ընկերակցությունը վայելել, լուսանկարվել` գրկելով կամ նույնիսկ` համբուրվելով:

Բրիտանյան թանգարանի ներկայացուցիչներն անսովոր հանդիպում են կազմակերպել: Գաղափարը ծնվել է սոցիոլոգիական հարցման արդյունքում:

Կանանց հացրել էին.”Ում հետ եք երազում Վալենտինի օրը հանդիպում ունենալ: Հարցածների մեծամասնմությունը Ջորջ Քլունիի անունն է տվել: Հարցման արդյունքներով էլ թանգարանը որոշեց նման նվեր անել կանանց ու մի լրացուցիչ անգամ իրեն գովազդել:

Ջորջ Քլունիի ներկայացուցիչերն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս ակցիան:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply