ԱՄՆ-ի թուրքական համայնքը պատասխանել է հայկական սփյուռքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 15, 2013 15:05

Սպիտակ տան ինտերնետային կայքում կազմակերպված ստորագրահավաքը, որի նպատակը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համապատասխան ելույթի կոչն է, նոր հակահարված է ստացել: Ինչպես գրում է «Turkish NY» կայքը,  Ամերիկայի թուրքական համայնքը Հայոց ցեղասպանության մասին հայկական սփյուռքի տարածած «ապատեղեկատվությունը» խոչընդոտելու և ամերիկյան ժողովրդին ու քաղաքական գործիչներին «ճիշտ» տեղեկություններ տալու համար նախաձեռնված պատասխան ստորագրահավաքը արդեն 100 հազարից ավել կողմնակից ունի:

Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ստեղծված «We The People» կայքում սկսված նախաձեռնության շրջանակներում նախագահ Օբամայից պահանջվում է խոսքով հանդես գալ, որը նվիրված կլինի «1914-1922 թվականներին Անատոլիայում և Կովկասում հայկական պարտիզանական ջոկատների կողմից իրականացված մուսուլմանների կոտորածների հիշատակին»:

Կայքում ծիծաղելի տվյալներ են բերվում, թե Առաջին համաշխարհայինի ժամանակ 523,955 մուսուլման է կոտորվել՝ չհաշված անհայտ կորածներին ու եղբայրական գերեզմաններում թաղվածներին: Ըստ կայքի՝ արևմտյան գիտնականները հավաստում են, որ կոտորված մուսուլմանների թիվը 2,5 միլիոնի է հասնում:

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply