Կիպրոսի հյուսիսում հետաքրքրված չեն նախագահական ընտրություններով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 23:29
Կիպրոսի հյուսիսային քաղաք Կիրենայում գտնվող սրճարանում մարդկանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չեն կիրակի օրը կայանալիք հույն-կիպրոսացի նախագահի թեկնածուների անունները:
Կղզու հյուսիսայի թուրքական հատվածը, որտեղ մեծամասամբ բնակվում են թուրքեր, տեխնիկապես մտնում է ԵՄ-ի կազմում: Իսկ ինչ վերաբերվում է թուրք-կիպրոսացիներին, ապա վերջիններս այդքան էլ հավատացած չեն, որ իրենց ձայն որևէ փոփոխություն կբերի կղզու մասնատվածության հարցը լուծելու համար:
Նիկոսիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո, որը ուղղված էր կղզին Հունաստանի միավորելուն, 1974թ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոսի հյուսիսային հատված:
Այսօր միայն Անկարան է ճանաչում ՀԿԹՀ-ն:
Հյուսիսում ընտրատեղամասերը կգործեն հույն-կիպրոսացիների համար:
Դիտվել է 1859 անգամ: