Պարաօլիմպիկ չեմպիոնը մեղադրվում է ըկերուհու սպանության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 23:13
 Հարավային Աֆրիկայի  պարաօլիմպիկ չեմպիոն Օսկար Փիստորիուսը մեղադրվում է մարդասպանության մեջ: Նրա 30-ամյա ընկերուհուն հայտնաբերել են հրազենի հարվածից մահացած Պրետորիայում սպորտսմենի տանը:
Հարավային Աֆրիկայի ոստիկանությունը հինգշաբթի ասել է, որ Փիստորիուսի ընկերուհու սպանության գործով ձերբակալվել է 26-ամյա տղամարդ: Համաձայն երկրի օրենքի՝ ոստիկանությունը մեղադրվողի անունը չի հայտնել, սակայն տեղեկացրել է, որ տանը այդ պահին գտնվում էր նա և սպանության զոհը՝ Ռեեվա Ստեենկամպը:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 03:00-ին և գտել ատրճանակ: Ստեենկամպին կրակել են չորս անգամ, որից հետո նա անմիջապես մահացել է:
Ոստիկանության խոսնակը տեղեկացնում է, որ այլ կասկածյալներ չկան, հավելելով, որ Փիստորիուսի տանը նախկինում պատահել են ընտանեկան բնույթի միջադեպեր:
Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply