Ամերիկյան երկու ավիաընկերություններ միավորվում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 22:47US Airways-ը և American Airlines-ը այսօր հայտարարել են իրենց միավորման մասին: Միավորման դեպքում այն կդառնա աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը:
Նոր ընկերությունը կպահպանի American անվանումը և տեղակայված կլինի Տեքսաս նահանգի Դալլաս-Ֆորտ Ուորթում:
US Airways-ի գործադիր տնօրեն Դուգ Փարքերը կղեկավարի ընդհանուր ընկերությունը, իսկ American Airlines-ի տնօրեն Թոմ Հորթոնը մինչև 2014 կգործի որպես խորհրդի նախագահ:
Համաձայն Դուգ Փարքերի՝ նոր ավիաընկերությունը կընդլայնի իր գործունեությունը ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում և կկատարի օրական 6700 չվերթ շուրչ 55 երկրների 336 կետերում: Գոյություն ունեցող American և US ավիաուղղիների գրասենյակները կգործեն միմյանցից առանձին մինչև պայմանագրի կնքումը:






Facebook
Tweet This
Email This Post
