Թուրքիայում գլխաշորի պատճառով պրոֆեսորը դատապարտվել է 2 տարի ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 22:32

Թուրքիայում Էգեյան համալսարանի պրոֆեսոր Ռեննան Փեքունլուն, ով գլխաշոր կրող ուսանողուհիներին թույլ չի տվել դասի նստել, “ուսանողի`կրթություն ստանալու իրավունքը խախտելու” մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 1 ամիս ազատազրկման, հաղորդում է թուրքական “Vatan” լրատվական կայքը:

Պրոֆեսորի փաստաբանը բողոքարկել է դատարանի վճիռը: Եթե վճռաբեկ դատարանը հաստատի վճիռը, ապա Փեքունլուն կարաող է բանտակվել:

“Դատարանը որոշում է ընդունել ձերբակալել մի պրոֆեսորի, ով ընդամենը օրենքը կիրառել է և որևէ ուսանողի`կրթություն ստանալու իրավունքը չի խախտել: Հուսով ենք, որ վճռաբեկ դատարանը չեղյալ կհամարի սխալ և օրենքին հակասող այդ վճիռը”,-ասել է պրոֆեսորի փաստաբանը:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply