Իսրայելը Թուրքիային ներկայացրել է գազատար կառուցելու ծրագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 21:55

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Իսրայելը Անկարային ներկայացրել է գազատար կառուցելու ծրագիր, գրում է թուրքական “Vatan” կանքը` վկայակոչելով իսրայելական “Yedioth Ahronot” թերթը:

Ըստ թերթի`Թուրքիայում գտնվող իսրայելական պատվիրակությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարությանն առաջարկել է 2 մլրդ արժողությամբ գազատար կառուցել: Համաձայն այդ ծրագրի` Միջերկրական ծովից արդյունահանվող գազը Թուրքիայի տարածքով հասնելու է Եվրոպա:

Ծրագրի քննարկման նպատակով կողմերը վերջին շաբաթներին երկու գաղտնի հանդիպում են ունեցել: Նշվում է, որ ծրագրին աջակցում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Ենթադրվում է, որ Իսրայելը Միջերկրական ծովում 450 մլրդ մ³ պահուստային գազ ունի:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply