Կապիկ կնոջը թաղել են 153 տարի անց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 17:44
“Աշխարհի ամենատգեղ կինը” երեքշաբթի հանձնվել է հողին, իր պատմական հայրենիքում` Մեքսիկայում: Ավելի քան 153 տարի Յուլյա Պաստրանան թանգարանային ցուցանմուշի իր տեսքով սարսափեցնում էր այցելուներին: Հիմա նրա մարմինը թաղել հաջողվել է միայն նկարչուհի Լաուրա Անդերսոն Բարբատայի ջանքերով, որը 10 տարի Նովեգիայի իշխանությունների հետ դատական պրոցեսի մեջ էր` Յուլիայի հողին հանձնելու գործով: Նրա կարծիքով, մեռած մարդուն ցուցանմուշի վերածելը, որը կյանքի օրոք էր նույնպիսի ցուցանմուշ, պարզապես տգեղ է ու, Յուլյան իրավունք ունի թաղվելու բոլոր նորմալ մարդկանց նման:
Պաստրանան, որը ծնվել է 1834-ին, հանահայտ էր դարձել գենետիկ հազվադեպ մուտացիայի` հիպերտրիխոզի ու լնդերի հիպերպլազիայի պատճառով: Շեղման հետևանքով նրա արտաքինը շատ յուրօրինակ էր. բացի ձեռափերից ու ոտնատակից, մնացած ամբողջ մարմինը ծածկված էր թավ մազով, իսկ լնդերի պատճառով նա շատ էր նմանվում կենդանու: Նրան արդեն կյանքի օորոք անվանում էին “արջ-կին” կամ “կապիկ-կի”:
Թեոդոր Լենտի հետ ճակատագրական հանդիպումից հետո, նրա մասին իմացավ ողջ Եվրոպան.նա հյուրախաղերով եղավ նաև Ռուսաստանում:
1857-ին Թեոդորն իր հովանավորյալի հետ ամուսնացավ, իսկ 1860-ին նրանք մոր շեղումները ժառանգած որդի ունեցան, որն ապրեց ընդամենը մեկ օր: Որոշ տվյալներով, Յուլյան ու երեխան մահացել են ծննդաբերությունից հետո, Մոսկվայում, հյուրախաղերի ժամանակ:
Դրանից հետո, ամուսնուն բժիշկներն օգնեցին զմռսելու 2-ի դին, որոնց հետ Թեոդորը շարունակում էր հյուրախաղերով հանդես գալ, մինչև հանդիսատեսի հետաքրքրությունը մարեց նրանց նկատմամբ:
1921-ին Յուլյայի ու նրա որդու մնացորդները գտնվում էին Նորվեգիայում: Սակայն,նորածնի մումիան պահպանել չհաջողվեց: Վերջին 20 տարում չէին մարում մումիայի ճակատագրի շուրջ ծավալված վեճերը: 2012-ին Նորվեգիայի իշխանությունները որոշեցին վերադարձնել նրան հայրենիք` Մեքսիկայում հանգչելու:






Facebook
Tweet This
Email This Post
