Հայտի է դարձել Իմրալը կղզի այցելող պատվիրակության կազմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 17:50
Հայտնի է դարձել պատվիրակության կազմը, որը մեկնելու է Իմրալը կղզի` հանդիպելու բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ: Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպման կգնան քուրդ պատգամավոր Ահմեթ Թյուրքը, Խաղաղություն և ժողովրդավարություն քրդական կուսակցության համանախագահ Սելահեդին Դեմիրթաշը և մեջլիսի մեկ այլ քուրդ պատգամավոր Փերվին Բուլդանը, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Եթե Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն տա, ապա մոտ ապագայում այս 3 հոգուց բաղկացած պատվիրակությունը կգնա Իմրալը կղզի: Օջալանը պատվիրակությանը պետք է ներկայացնի այն քայլերը, որոնք պետք է գործադրել խաղաղություն հաստատելու համար:
Նշենք, որ Թուրքական պետության և PKK-ի միջև բանակցություններ են սկսվել` զինադադար հաստատելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
