Սբ Վալենտինի օրը ինչ են ցանկանում կանայք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 17:04

Ոչ ոք անգամ չի փորձի հակառակվել այն պնդմանը, որ ադամանդները և թանկարժեք քարերը աղջիկների լավագույն  բարեկամն են, եթե այն նվիրել է սիրելին, Վալենտինի օրը:

Եվրոպացի սոցիոլոգները ներկայացրել են հերթական  հարցման արդյունքները, որոնց համաձայն, Վալենտինի օրը կանայք ավելի մեծ նշանակություն են տալիս հատկապես տղամարդկանց անկեղծությանն ու զգացմունքին, ոչ թե նրա նվերի արժեքին:

Հարցման  մասնակիցների 87%-ի  պատասխանների  համաձայն, կանայք կամենում են ավանդական բացիկ-վալենտին ստանալ` բանաստեղծությունով ու պինդ գրկախառնություն, ոչ թե ոսկերչական զարդ, 25%-ը պատախանել է, որ կկամենար ռոմանտիկ ուղևորություն կատարել:

Շատ հետաքրքիր է, որ տղամարդկանց 90%-ը պատասխանել է, որ պատրաստվում է  ոսկերչական զարդ կա  էրոտիկ սպիտակեղեն նվիրել:

Դիտվել է 1963 անգամ:
Print Friendly

Leave a Reply