Թուրքիայում պաշտոնաթող հրամանատարներ են ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 16:53

Փետրվարի 28-ի գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել են պաշտոնաթող հրամանատարներ`բրիգադի գեներալ Մեթին Յաշար Յուկսելենը, գնդապետ Ջենգիզ Քոշալը, գեներալ-գնդապետ Աբդուլլահ Ջահիթ Սարսըլմազը, գեներալ-լեյտենանտ Այհան Ջանսևգիսին, գեներալ-գնդապետ Թեմել Բաթմազ Դանդին, բրիգադայի գեներալ Ռաֆիք Զեյթինջին, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Օրերս Թուրքիայում ձերբակալվել էին նաև չորս պաշտոնաթող գեներալ` Ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Հայրի Բյուլենթ Ալփքայանը, Քյոքսել Քարաբայը, Ալթաչ Աթըլանը և Օրհան Յոնեյը:

Անկարայի հանրապետական դատախազությունը նրանց մեղադրում է փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջման նախապատրաստման և իրականացման մեջ: 1997թ. փետրվարի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը պահանջել էր այդ ժամանակվա վարչապետ, «Բարօրություն» կուսակցության նախագահ Նեջմեթին Էրբաքանի հրաժարականը: Շատ չանցած` իսլամամետ հայացքներով հայտնի Էրբաքանը ստիպված էր թողնել իշխանությունը:

 

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply