Հոգևորականը խոստովանել է, որ բռնաբարել է 5-ամյա դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 16:49

Սաուդյան Արաբիայում հայտնի հոգևորականը, որը  մի քանի անգամ բռնաբարել է սեփական 5-ամյա դստերը, հայտարարել է, որ արել է դա, քանի որ երեխայի կուսության մեջ համոզված չի եղել:

Այս հայտարարությունը ցնցել է սաուդյան ակտիվիստներին, քանի որ հոգևորական Ֆայհան ալ-Համդիին  երեխային  բռնաբարելու ու վնասելու համար, ինչը  դարձել է փոքրիկի մահվան պատճառ, դատարանը պարտավորեցրել է երեխայի մորը փոխհատուցում վճարել: «Women to Drive» խմբի ակտիվիստները հայտնել են նաև, որ իրենք Սաուդյան Արաբիայի թագուհուն կաջակցեն գործի վերանայման հասնելու ձեռնարկում: Երեխայի մայրը պահանջում է մահապատժի ենթարկել նախկին ամուսնուն:

Սաուդյան բժիշկները հաստատել են, որ անցած տարի իրենց մոտ բերված երեխայի կողոսկրերն ու թևը կոտրված են եղել,մարմինը` ծածկված կապտուկներով ու այրվածքներով, իսկ գանգը` ջարդված: Բժիշկները  պայքարել են փոքրիկի կյանքի համար 7 ամիս, սակայն նրան փրկել այդպես էլ չի հաջողվել:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply