Բաքու գնալու հարցը դեռ պարզ չէ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 14, 2013 17:54

Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը, հանդիպելով լրագրողներին, հայտնեց, որ Հայաստանի հավաքականի խաղացողների մի մասն ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնում  Ջերմուկում: Հիմնական ուշադրությունը դարձվում է այն բանին, որ  Լևոն Արոնյանը հաջող մասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մեր առաջատար գրոսմայստերն այժմ  նախապատրաստվում է աշխարհի անհատական առաջնությանը: «Ունենք երկու կարևոր մրցաշար` Եվրոպայի թիմային առաջնությունը և աշխարհի թիմային առաջնությունը` նոյեմբերին և դեկտեմբերին: Միայն անհանգստացնում է, որ մեր շախմատասերները շատ խստապահանջ են: Բոլորը դեմ են, որ մեր հավաքականի ներկայիս տղաներից բացի, այլ շախմատիստներ մասնակցեն առաջնությունների, և բոլորը մեր շախմատիստներից մեծ արդյունքներ են պահանջում »,- ասաց նա:

Նշվեց նաև, որ դեռ վերջնականորեն որոշված չէ 2016-ին Բաքվում կայանալիք  Շախմատի համաշխարհային օլիմպիադային Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը, և դրա համար դեռ ժամանակ կա: «Մեր մասնակցությունը պարտադիր չէ, տղաները կորոշեն: Եթե հնարավորություն ունենք Բաքվում կրկին դառնալ օլիմպիադայի չեմպիոն, ինչու ինչպես Թուրքիայում դա չանենք: Դա յուրաքանչյուր հայի երազանքն է»,-եզրափակեց Խալիկյանը:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply