Գերմանիայում հետաձգվել է 300 չվերթ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 16:29
Այսօր Դյուսելդորֆի ու Համբուրգի օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են անում, որի պատճառով ավելի քան 270 չվերթ է հետաձգվել, հայտնում է РИА Новости-ն:
Արհմիության ներկայացուցիչը պատմել է, որ գործադուլի պատճառը աշխատավարձերի շուրջ բանակցություննեի հերթական փուլի տապալումն է: Գործադուլավորները պահանջում են աշխատավարձերը բարձրացնել միջինը 30%-ով: Սակայն վերջին հանդիպմանը գործատուի առաջարկը աշխատակիցներին ձեռնտու չէ: Արհմիությունը չի բացառում, որ գործադուլը կշարունակվի նաև ուրբաթ օրը:






Facebook
Tweet This
Email This Post
