Վրաստանում Սահակաշվիլու մեքենայի վրա ձվեր են նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 16:07

Վրաստանի նախագահ Սահակաշվիլու հակառակորդները  Նարազենի գյուղի մոտ փակել են նրա ավտոշարասյան ճանապարհն ու ձվեր նետել մեքենաների ուղղությամբ:

Վրացական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, բողոքի ակցիային մասնակցել է 20 մարդ: Ցուցարարները շղթայել են Մշակույթի տունը, որտեղ պետք է տեղի ունենար պետության ղեկավարի ու բնակչության հանդիպումը:

Ոստիկանությունը փորձել է զսպել ցուցարարներին, սակայն, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսին հաջողվել է ձվեր նետել:

Ավելի վաղ, Թբիլիսիում Աղգային գրադարանի շենքի մոտ Սահակաշվիլու կողմնակիցների ու հակառակորդների միջև բախում է եղել, որի հետևանքով տուժել է ընդդիմադիր “Միացյալ ազգային շարժման” մի քանի պատգամավոր:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply