Պահանջում են ավելացնել փողերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 14, 2013 16:34

Հայաստանի ձյուդոյիստներն անմասն էին մնացել 2012-ին  Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում, օրերս էլ ձախողվեցին` խայտառակ մրցելույթներ ունեցան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված Եվրոպայի բաց առաջնությունում: Ընդ  որում, վերջինումս տատամի էր դուրս եկել  Հայաստանի մեկուկես տասնյակ  ներկայացուցիչ:

Կատարվածը լուրջ ահազանգ է մի մարզաձևում, որը պետությունից աջակցության կարգով տարեկան 71 մլն դրամ է ստանում: Դա կերազեն  Հայաստանի տարբեր մարզաձևերի շատ ֆեդերացիաներ: Ի դեպ, օլիմպիական մի շարք մարզաձևեր պետությունից չեն ֆինանսավորվում: Դժվեր չէ եզրակացնել, որ ձյուդոյին տրամադրված փողերը չեն ծառայում իրենց նպատակին:

Այսօր  հանդիպելով լրագրողներին, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը և պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աբալյանը ներկայացրեցին հիմնախնդիրները:

Ըստ  Խիթարյանի՝ մարզիկներն ավելի մեծ իրավունք ունեն ճանաչված լինելու, քան հայակական ցածր մակարդակի  հեռուստասերիալների դերասանները:  Հիմնական ցանկությունն այն է, որ շատ փող տրվի: Մասնավորապես, լիարժեք արդյունքների հասնելու համար պահանջում են երեք անգամ ավելի շատ փողեր տրամադրել:  Միայն այդ դեպքում  է հավանական համարվում, որ մերոնք կարող են մեդալների հավակնել 2016-ին Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերում:

Մտածելու շատ բան կա: Պետք է պարզել, ամեն բան է ճի՞շտ արվում, կա՞ն մասնագետներ, ովքեր ի վիճակի են  բարձրակարգ ձկուդոյիստներ պատրաստել: Հիշեցնենք, որ  վերջին օլիմպիական խաղերին Հայաստանի նասնագետների հետ  միասին մեր առաջատար մարզիկներին նախատրաստել էր ռումինացի մասնագետը, բայց արդյունը դարձյալ բացասական էր:

Երկու կարծիք լինել չի կարող` հայկական ձյուդոյում կտրուկ փոփոխություններն օրակարգային են դարձել:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply