Լիբանանում սպանվել է իրանական բարձրաստիճան պաշտոնյա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 16:08
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ սպանվել է Սիրիայից Բեյրութ վերադարձող իրանցի պաշտոնյան:
Հզբոլահին պատկանող Ալ-Մանար հեռուստաալիքի տվյալներով` չորեքշաբթի զինված ահաբեկչական խմբի կողմից սպանվել է Լիաբնանում տեղակայված Վերակառուցման իրանական խորհրդի նախագահը: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել:
Իրանը հանդիսանում է Հզբոլահի կողմնակից, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասսադի դաշնակից:
Իրանական անկախ լրատվական կայքերից մեկի տեղեկացմամբ` չորեքշաբթի Լիբանանում սպանվել է իրանական հեղափոխության ներկայացուցիչներից մեկը:
Mashreghnews.ir կայքը և Հզբոլահին պատկանող հեռուստաալիքը տարբեր անուններով են կոչել պաշտոնյաին: Կայքի տվյալներով` սպանված պաշտոնյան հանդիսացել է նաև Իրանի ֆինանսական վերափոխման վերահսկիչը:
Երկու լրատվամիջոցների` պաշտոնիային տարբեր կերպ կոչելը կարող է պայմանավորվոծ լինել այն փաստով, որ Իրանի ռազմական պաշտոնյաները Լիբանանում սովորաբար աշխատում են կեղծ անուններով:






Facebook
Tweet This
Email This Post
