Վաղը Երկրի կողքով կանցնի 1000 ատոմային ռումբի ուժ ունեցող երկնաքար (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 14, 2013 15:53

Վաղը երեկոյան 7.30-ի մոտակայքում մեր մոլորակի կողքով, երբևէ գրանցված ամենամոտ հեռավորության վրա, կանցնի 45 մետր լայնություն ունեցող երկնաքար:

Երկրի հետ բախվելու դեպքում այն կարող է կործանել Լոնդոնի մեծությամբ քաղաք, ինչպես նաև 1000 անգամ ավելի վնաս հասցնել, քան Հերոսիմայի վրա նետված ատոմային ռումբը:

ՆԱՍԱ-ն պնդում է, որ այն որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա` բացառությամբ հեռուստատեսային ալիքների հնարավոր խաթարումները: Երկնաքարը կանցնի ուղեծրային շրջանով և կխափանի եղանակային տեսությունների, ինչպես նաև հեռուստատեսային հեռարձակման համար օգտագործվող արբանյակային ալեհավաքների աշխատանքը:

Երկնաքարը բջջային հեռախոսների վրա ոչ մի ազդեցություն չի ունենա, քանի որ դրանք աշխատում են Երկրի վրա տեղակայված ռադիոկայմերով և մալուխներով:

Երկնաքարը անցած տարի հայտաբերել էր սիրողական կերպով աստղագիտությամբ զբաղվող իսպանացի ավստատամնաբույժը: Երկնաքարի շարժման արագությունը հասնում է րոպեում ութ կիլոմետրի, որը ութ անգամ արագ է փամփուշտի արագությունից: Այն վաղը երեկոյան 7.24-ի սահմաններում կանցնի Երկրից 27,000 կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ Նոթինգեմ Թրենթ համալսարանի աստղագիտության փորձագետ Դանիել Բրաունի` աստղագիտության տեսանկյունից սա շատ մոտ հառվորություն է Երկրի նկատմամբ: Երկնաքարը հնարավոր կլինի տեսնել միայն հեռադիտակի միջոցով արևամուտից երկու ժամ անց հյուսիս արևելք նայելու դեպքում:
Բրաունի պնդմամբ` երկնաքարի հեռավորությունը հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել այն և ավելի շատ բան իմանալ դրանց մասին, որը հնարավորություն կտա կառավարել ապագայում հնարավոր երկնաքարերի բախումը երկրի հետ:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply