Միջազգային հանրությունը պահանջում է դադարեցնել Էքրեմ Էյլիսլիի նկատմամբ ճնշումները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 16:10
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ադրբեջանցի նշանավոր գրող Էքրեմ Էյլիսլի՝ դեկտեմբեր ամսին ռուսական «Дружба народов» գրական ամսագրում հրատարակված «Քարե երազաներ» պատմվածքը մեծ քննադատության է արժանացել Ադրբեջանում: Գրողին զրկել են «Ժողովրդական գրող» կոչումից, երկրով մեկ այրում են նրա գրքերը, գրողի ակաջի համար նույնիսկ պարգևավճար է սահմանվել:
Ահա Մարդու իրավունքների պաշտպան «Human rights watch» կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը զգուշացրել է «վերջ դնել գրող Էքրեմ Էյլիսլիի դեմ ուղղված ճնշումներին»,հաղորդում է «Ակօսը»:
Միջազգային մեկ այլ կազմակերպություն՝ «PEN» գրողների միությունը հայտնել է, որ անհանգստանում է Էքրեմ Էյլիսլիի անվտանգության համար: Կազմակերպությունը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կառավարությանը անմիջապես ապահովի գրողի և նրա ընտանիքի անվտանգությունը և պարզի նրանց սպառնացողների ով լինելը:






Facebook
Tweet This
Email This Post
