Գոհացնել չի կարող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 14, 2013 15:37
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», տանը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Յուրգեն Կլոպի սաները վստահորեն անցկացին արտագնա հանդիպումը: Գոլի հեղինակ դարձավ նաև թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Իսկ ահա, Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմը երկու անգամ հաշվի մեծ առաջ անցնելով, ի վերջո ստիպված էր բավարվել ոչ-ոքի արդյունքով: Դա գոհացնել չի կարող տանտերերին: Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում:
Ինր վերաբերում է «Շախտյորի» ռմբարկուՄխիթարյանին, ապա նա մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հենրիխը միայն մեկ հարված փորձեց կատարել մրցակցի դարպասին: Մեկ դրվագում էլ նա ներխուժեց մ գերմանական թիմի տուգանային հրապարակ, սակայն հասցեագրած գնդակը չհասավ խաղընկերոջը:
Տեխնիկական արդյունքներ
«Շախտյոր» – «Բորուսիա Դ.»` 2:2
Դարիո Սռնա, 31, Դուգլաս Կոստա, 68 – Ռոբերտ Լևանդովսկի, 41, Մատս Հումելս, 87






Facebook
Tweet This
Email This Post
