Հնդկաձավարով ապուր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 14, 2013 10:15

Բաղադրությունը

500-700 գ միս (տավարի, հավի կամ ոչխարի)

200 գ հնդկաձավար

500 գ կարտոֆիլ

200 գ գազար

150 գ սոխ

1-2 պճեղ սխտոր

3-4 դափնետերև

աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել ոչ մեծ կտորներով, ապա կաթսայի մեջ 1,5 ժամ խաշել: Սոխը մանր կտրատել, գազարը քերել խոշոր քերիչով, կարտոֆիլը  կտրատել խորանարդներով: Հնդկաձավարը տապակի մեջ բովել: Ձեթով տապակել սոխը, ավելացնել գազարը:  Արգանակով կաթսայի մեջ գցել կարտոֆիլը և աղ ավելացնել: Երբ արգանակը եռա, ավելացնել հնդկաձավարը ու եփել 10 րոպե, ապա` գազարով սոխեռածն ու եփել մինչև պատրաստ լինելը:

Պատրաստի ապուրի մեջ դափնետերև գցել ու համեմել պղպեղով, ավելացնել ճզմած սխտորը: Կրակն անջատել, կաթսան կափարիչով փակել ու թողնել 15 -20 րոպե, որից հետո կարելի է մատուցել թարմ մանրացրած կանաչիով:

Դիտվել է 3849 անգամ:
Print Friendly

Leave a Reply