ՀԱԿ-ը ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն կազմաքանդեց իրեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2013 15:12

Հայ Ազգային Կոմգրեսի ներսում  ընթացող խմորումների արդյունքում եղավ այն,  ինչը շատերի  կարծիքով անխուսափելի էր,   կազմալուծվեցին   ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2007 թվականից  ի վեր գործադրած  ջանքերը: Այդ  շատերից  մեկն է ‘’Ժողովրդավարական  հայրենիք’’  կուսակցության  առաջնորդ Պետրոս  Մակեյանը, ում կարծիքով ՀԱԿ-ի առաջին սխալը  նախագահական ընտրություններին  չմասնակցելու որոշումն էր:  “ՀԱԿ-ը լուրջ  քաղաքական  ուժերի  միավորում էր, որը  պարտավոր էր այլ  դիրքորոշում  ընտրել: Ես  սկզբից ևեթ բացասաբար եմ  վերաբերվել  ՀԱԿ-ը  կուսակցության  վերափոխելու գաղափարին: ՀԱԿ-ի ղեկավարները  կազմաքանդեցին այն  կառույցը, որը  նպատակ ուներ երկրում  արդարություն  հաստատել, եթե այս  դաշինքը  չկարողացավ լիովին  կատարել  իր առջև դրված խնդիրները, ապա այդ  նորաստեղծ և փոքր  գաղափարներով  կուսակցությունը  ոչինչ  չի  կարող անել’’,-ասաց Պ.Մակեյանը:

Բանախոսի  համոզմամբ  առաջիկա  ընտրությունների քարոզարշավի  ընթացքը ցույց է  տալիս, որ դրանք կլինեն տխուր և զուրկ մրցակցային  պայքարից, ինչում  նա  մեղադրեց  նաև  ընդդիմության սխալ ու անհեռատես քայլին, քանի որ  ընդդիմադիր  գործիչները  կարող էին միավորվել և  ընտրություններում ստեղծել  արժանի  մրացակցություն հենց  իշխանությունների  համար: Մակեյանի  խոսքը  վերաբերում էր Ր.Հովհաննիսյանին, Հ.Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply